Մայքլ Բասման
Մայքլ Բասման | |
---|---|
Պետություն(ներ) | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1946[1] |
Ծննդավայր | St Pancras, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 26, 2022[4] (76 տարեկան) |
Մահվան վայր | Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Կոչում | միջազգային վարպետ[6] |
ՖԻԴԵ համար | 400505 |
365chess | Michael_J_Basman |
Chesstempo համար | 17745 |
ICCF համար | 17745 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1968[7] |
mikebasmanchess.com | |
Michael Basman Վիքիպահեստում |
Մայքլ Ջոն Բասման (անգլ.՝ Michael John Basman, Միքայել Բասմաջյան, մարտի 16, 1946[1], St Pancras, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] - հոկտեմբերի 26, 2022[4], Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), հայկական ծագմամբ անգլիացի շախմատիստ և շախմատային գրքերի հեղինակ, միջազգային վարպետ։ Այդ կոչումը նա ստացել է 1980 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Բասմանի հայրը հայ ներգաղթյալ էր, մասնագիտությամբ հյուսն էր, որի իսկական ազգանունը Բասմաջյան էր, որը նա փոխել էր նոր հայրենիքում, իսկ մայրը անգլիացի տնային տնտեսուհի էր[8]։ Նրա ընտանիքը ճանաչել է երգչուհի Կլեո Լեյնին, որը եղել է մանուկ Մայքլի դայակը։
Մայքլն ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև հրավիրվել է Երևանի պետական համալսարան (1969)։ Այդ ժամանակ նա արդեն ուժեղ շախմատիստ էր, 5 անգամ խաղացել էր երկրի ուսանողական թիմի կազմում։ Բասմանի ակտիվում կային այդ առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալները[8]։
Ընտանիքը որդու Երևան տեղափոխվելու ցանկությունն ընդունեց սրերով և ոչ մի ֆունտ չուղարկեց Հայաստան։ Սակայն Բասմանը ցանկանում էր մոտիկից առնչվել խորհրդային շախմատային դպրոցին։ Հայաստանում ուսանելու տարիներին նա սովորեց հայերեն խոսել գրեթե զրոյից։ Նա ապրում էր հանրակացարանում, միայն 90 ռուբլի կրթաթոշակով[8]։
Նախապատրաստական դասընթացներից հետո Մայքլին նշանակում են բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ Բասմանը մասնակցում է Երևանի շախմատային մրցաշարերին, խաղում թիմային ուսանողական մրցումներում, բայց դա նրան չէր բավարարում։ Արձակուրդների ընթացքում նա ճանապարհորդում էր ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, մասնակցում մրցաշարերի և հաճախում շախմատային ակումբներ։ Բասմանը հագնվում էր հիպի ոճով, ինչի համար նրան անընդհատ նախատում էր ինստիտուտի ղեկավարությունը[8]։
1972 թվականին Մայքլն ամուսնանում է հայ ուսանողուհու հետ, որը նույնպես Անգլիայից էր, և ուսումը թողնելով՝ հեռանում է ու սկսում ապրել կնոջ ծնողների հետ[8]։
Կարիերա և խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասմանը բեղմնավոր գրող է, որը մեծ ներդրում ունի նաև շախմատային սկզբնախաղերի ոլորտում, և հատկապես հայտնի է նրանով, որ պարտիաների ժամանակ հաճախակի է ընտրում արտառոց կամ հազվադեպ խաղացվող սկզբնախաղեր, այդ թվում` Սուրբ Գևորգի պաշտպանությունը[8] (որը հայտնի է նրանով, որ անգլիացի գրոսմայստեր Էնթոնի Մայլսը, կիրառելով այդ սկբնախաղը հաղթել է աշխարհի այն ժամանակվա չեմպիոն Անատոլի Կարպովին), Գրոբի գրոհը (սևերի և սպիտակների համար), ինչպես նաև Կլեմենցի սկզբնախաղը (a3, այնուհետև` h3, որին հաջորդում է արագ c4-ը)։ Նրա կիրառած սկզբնախաղերից մի քանիսը հետագայում կոչվել են Բասմանի անունով։
Մրցաշարերում նրա ամենամեծ հաջողությունն արձանագրվել է 1973 թվականի Բրիտանիայի շախմատի առաջնությունում, որտեղ նա բաժանել է առաջին տեղը, սակայն լրացուցիչ մրցախաղում պարտվել է Ուիլյամ Հարթսոնին[8]։
1975 թվականին Անգլիան տասը խաղատախտակի վրա Լութոնում մրցել է Ֆրանսիայի հետ[8]։ Բասմանը խաղացել է առաջին խաղատախտակի վրա` առաջ անցնելով ապագա անվանի գրոսմայստերներ Ջոն Նանից և Ջոնաթան Սփիլմենից։
Նա հիմնադրել է Միացյալ Թագավորության Chess Challenge մրցաշարը[9] բոլոր տարիքների պատանիների համար, որն ընթանում է չորս փուլով։ Գրոսմայստեր Ռեյ Քինը, անդրադառնալով Բասմանի կողմից երիտասարդական շախմատի զարգացմանը, մի անգամ գրել է. «Մայքլ Բասմանը շատ առումներով ամենակարևոր անձն է բրիտանական շախմատում»[10]։
Թեև Բասմանը երբեք չի նվաճել գրոսմայստերի կոչումը, նա նրանցից մի քանիսին հաղթել է։ Մասնավորապես, կիրառելով Գրոբի պաշտպանությունը, նա հաղթել է Ջոնաթան Սփիլմենին[11]։
Մարզական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1965 | Սինայա | Աշխարհի 12-րդ ուսանողական թիմային առաջնություն | 6 | 1 | 5 | 8½ 12-ից | |
1966 | Էրեբրու | Աշխարհի 13-րդ ուսանողական թիմային առաջնություն | 2 | 3 | 5 | 3½ 10-ից | |
1967 | Հառախով | Աշխարհի 14-րդ ուսանողական թիմային առաջնություն | 5 | 3 | 3 | 6½ 11-ից | 3[12] |
1968 | Լուգանո | 18-րդ օլիմպիադա | 5 | 3 | 3 | 6½ 11-ից | |
1969 | Դրեզդեն | Աշխարհի 16-րդ ուսանողական թիմային առաջնություն | 4 | 4 | 4 | 6 12-ից | |
1970 | Հայֆա | Աշխարհի 17-րդ ուսանողական թիմային առաջնություն | 4 | 3 | 1 | 4½ 8-ից | 2[12] |
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1971 | 2410 | 2410 | 2410 | |||||||||||
1972 | 2385 | 2385 | 2385 | |||||||||||
1973 | 2385 | 2385 | 2385 | |||||||||||
1974 | 2400 | 2400 | 2400 | |||||||||||
1975 | 2395 | 2395 | 2395 | |||||||||||
1976 | 2390 | 2390 | 2390 | |||||||||||
1977 | 2390 | 2390 | 2390 | |||||||||||
1978 | 2395 | 2395 | 2395 | 2395 | ||||||||||
1979 | 2405 | 2405 | 2405 | 2405 | ||||||||||
1980 | 2405 | 2405 | 2405 | 2405 | ||||||||||
1981 | 2400 | 2400 | 2400 | 2400 | ||||||||||
1982 | 2400 | 2410 | 2410 | 2400 | ||||||||||
1983 | 2390 | 2390 | 2390 | 2390 | ||||||||||
1984 | 2390 | 2390 | 2390 | 2390 | ||||||||||
1985 | 2400 | 2400 | 2400 | 2400 | ||||||||||
1986 | 2395 | 2395 | 2395 | 2395 | ||||||||||
1987 | 2385 | 2385 | 2385 | 2385 | ||||||||||
1988 | 2385 | 2385 | 2385 | 2385 | ||||||||||
1989 | 2385 | 2385 | 2385 | 2385 | ||||||||||
1990 | 2370 | 2370 | 2370 | 2370 | ||||||||||
1991 | 2370 | 2365 | 2370 | 2365 | ||||||||||
1992 | 2370 | 2365 | 2370 | 2365 | ||||||||||
1993 | 2345 | 2350 | 2350 | 2345 | ||||||||||
1994 | 2365 | 2375 | 2375 | 2365 | ||||||||||
1995 | 2370 | 2360 | 2370 | 2360 | ||||||||||
1996 | 2360 | 2360 | 2360 | 2360 | ||||||||||
1997 | 2360 | 2350 | 2360 | 2350 | ||||||||||
1998 | 2350 | 2360 | 2360 | 2350 | ||||||||||
1999 | 2351 | 2350 | 2351 | 2350 | ||||||||||
2000 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | |||||||||
2001 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2002 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2003 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2004 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2005 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2006 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2007 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2008 | 2350 | 2350 | 2338 | 2338 | 2350 | 2338 | ||||||||
2009 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | |||||||
2010 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | ||||||
2011 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | ||||||
2012 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | |||
2013 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2329 | 2329 | 2329 | 2329 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2329 |
2014 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2330 | 2330 | 2330 | 2330 | 2330 | 2330 | 2340 | 2330 |
2015 | 2330 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2315 | 2312 | 2312 | 2312 | 2330 | 2312 |
2016 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 |
2017 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 |
2018 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2302 | 2302 | 2313 | 2302 |
2019 | 2302 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2302 | 2289 |
2020 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 |
2021 | 2289 | 2289 | 2289 | 2273 | 2249 | 2289 | 2249 | |||||||
2022 | 2223 | 2223 | 2223 |
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michael Basman (1982). Play the St. George Defence. Pergamon chess openings. ISBN 0-08-029718-8.
- Michael Basman (1987). Chess Openings. Crowood. ISBN 0-946284-74-1.
- Michael Basman (1989). The Killer Grob. Pergamon chess openings. ISBN 0-08-037131-0.
- Michael Basman (1990). Batsford Chess Course. Batsford. ISBN 0020303777.
- Michael Basman (1992). A Batsford Second Chess Course. Batsford. ISBN 0-71-3464755.
- Michael Basman (1993). The New St. George. Cadogan Books. ISBN 1857440196.
- Michael Basman (2000). Super.Activ: Chess. HodderChildren's Books. ISBN 0340791624.
- Michael Basman (2006). Chess for Kids. DK Children. ISBN 0-75-6618-07X.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #110470583 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.thetimes.co.uk/article/michael-basman-obituary-w09gn90lt
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.chessgames.com/perl/chessplayer?pid=27319
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2022/11/06/world/europe/michael-basman-dead.html
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ OlimpBase
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «МАЙКЛ БАСМАН». Российская Шахматная Федерация (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ The UK Chess Challenge
- ↑ Raymond Keene. Basman forever
- ↑ «Jonathan Speelman vs Michael John Basman (1980)». Chessgames.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ 12,0 12,1 Թիմային հաշվարկում
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Բասմանի ելույթները շախմատային օլիմպիադաներում Արխիվացված 2020-07-10 Wayback Machine
- Մայքլ Բասմանի ելույթները աշխարհի ուսանողական թիմային առաջնություններում
- Մայքլ Բասմանի ելույթները Եվրոպայի թիմային առաջնություններում
- Մայքլ Բասմանի ելույթները Կլարա Բենեդիկտի գավաթում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բասման» հոդվածին։ |
|